| Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից | Դաս 16 |
Աստծուն ծառայելու ձեր որոշումը |
|
| Ի՞նչ պետք է անեք դուք՝ Աստծո հետ բարեկամանալու համար (1, 2) | |
| Ինչպե՞ս նվիրվել Աստծուն (1) | |
| Ե՞րբ պետք է մկրտվեք (2) | |
| Ինչպե՞ս կարող եք ուժ ստանալ Աստծուն հավատարիմ մնալու համար (3) | |
1. Աստծո հետ բարեկամանալու համար հարկավոր է, որ աստվածաշնչյան ճշմարտությունը խորությամբ ուսումնասիրեք (Ա Տիմոթէոս 2։3, 4), ձեր սովորածներին հավատ ընծայեք (Եբրայեցիս 11։6), ձեր մեղքերն ապաշխարեք (Գործք 17։30, 31) և ձեր կյանքի ընթացքը փոխեք (Գործք 3։19)։ Այնուհետև, սերն Աստծո հանդեպ ձեզ պիտի մղի, որ իրեն նվիրվեք։ Այլ խոսքով՝ անձնական, մասնավոր աղոթքում դուք պիտի ասեք, որ նվիրվում եք նրան՝ իր կամքը կատարելու համար (Մատթէոս 16։24): 2. Ձեր անձն Աստծուն նվիրելուց հետո անհրաժեշտ է, որ մկրտվեք (Մատթէոս 28։19, 20)։ Ձեր մկրտությունից բոլորն իմանում են, որ դուք նվիրվել եք Եհովային։ Ուստի կարող են միայն նրանք մկրտվել, ովքեր բավականաչափ հասուն են Աստծուն ծառայելու որոշում կայացնելու համար։ Մկրտվելիս մարդու ամբողջ մարմինը մի ակնթարթ պետք է ջրի մեջ սուզվի* (Մարկոս 1։9, 10; Գործք 8:36): 3. Ձեր նվիրումից հետո Եհովան կակնկալի, որ դուք կապրեք ձեր խոստումի համաձայն (Սաղմոս 50։14; Ժողովող 5։4, 5)։ Բանսարկուն կփորձի խանգարել ձեզ Աստծուն ծառայել (Ա Պետրոս 5։8)։ Բայց դուք աղոթքով մտերմացե՛ք Աստծո հետ (Փիլիպպեցիս 4։6, 7)։ Քննե՛ք նրա Խոսքն ամեն օր (Սաղմոս 1։1–3)։ Հաճախե՛ք ժողովներին (Եբրայեցիս 13։17)։ Այդպես վարվելով ուժ կստանաք՝ մնալու Աստծուն հավատարիմ։ Այսպիսով դուք հնարավորություն կունենաք հավիտենապես կատարելու այն ամենը, ինչ Աստված պահանջում է ձեզանից։ Կցանկանայի՞ք լրացուցիչ տեղեկություններ կամ Աստվածաշնչի տնային անվճար ուսուցում ստանալ։ Եթե այո, գրե՛ք Եհովայի վկաներին ներքոհիշյալ որևէ հարմար հասցեով։ Հասցեներ
|
||
Հրատարակվել է 1996 թ.–ին |
|
Copyright © 2006 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania. All rights reserved. |
|