| Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից | Դաս 2 |
Ո՞վ է Աստված |
|
| Ո՞վ է ճշմարիտ Աստված, և ի՞նչ է նրա անունը (1, 2) | |
| Ինչպիսի՞ մարմին ունի նա (3) | |
| Որո՞նք են նրա հիմնական հատկությունները (4) | |
| Ճի՞շտ է նրան երկրպագելիս պատկերներ ու խորհրդանշաններ գործածել (5) | |
| Որո՞նք են Աստծո մասին տեղեկություն ձեռք բերելու երկու միջոցները (6) | |
1. Մարդիկ շատ բաների են պաշտում։ Սակայն Աստվածաշունչը մեզ ասում է, որ միայն մեկ ՃՇՄԱՐԻՏ Աստված գոյություն ունի։ Նա է ստեղծել ամեն բան երկնքում և երկրի վրա։ Քանի որ նա է մեզ կյանք տվել, հետևաբար նա Միակն է, ում հարկավոր է երկրպագել (Ա Կորնթացիս 8։5, 6; Յայտնութիւն 4։11)։
2. Աստված շատ տիտղոսներ ունի, սակայն ունի միայն մեկ անուն։ Այն է՝ ԵՀՈՎԱ։ Աստվածաշնչի թարգմանությունների մեծամասնության միջից Աստծո անունը հանվել է և փոխարինվել ՏԵՐ կամ ԱՍՏՎԱԾ տիտղոսներով։ Բայց Աստվածաշունչը գրի առնվելու ժամանակ Եհովա անունը հանդիպում էր մոտավորապես 7 000 անգամ (Ելից 6։3, ԷԹ, ծանոթագրություն; Սաղմոս 83։18)։ 3. Եհովան մարմին ունի, բայց այն նման չէ մեր մարմնին։ «Աստված Ոգի է»,— ասում է Աստվածաշունչը (Յովհաննէս 4։24, ՆԱ)։ Ոգեղեն կյանքը շատ ավելի բարձր կյանքի տեսակ է, քան մերը։ Աստծուն երբեք ոչ ոք չի տեսել։ Թեև Եհովան ապրում է երկնքում, սակայն նա տեսնում է ամեն բան (Սաղմոս 11։4, 5; Յովհաննէս 1։18)։ Իսկ ի՞նչ է սուրբ ոգին։ Դա Աստծո նման անձնավորություն չէ։ Այն Աստծո գործուն ուժն է (Սաղմոս 104։30)։ 4. Աստվածաշունչը հայտնում է մեզ, թե ինչպիսի անձնավորություն է Եհովան։ Այն ցույց է տալիս, որ նրա հիմնական հատկություններն են՝ սերը, արդարությունը, իմաստությունը և զորությունը (Բ Օրինաց 32։4; Յոբ 12։13; Եսայիա 40։26; Ա Յովհաննէս 4։8)։ Աստվածաշունչն ասում է, որ նա նաև ողորմած է, բարի է, ներողամիտ, առատաձեռն և համբերատար։ Որպես հնազանդ զավակներ՝ մենք պետք է ձգտենք ընդօրինակել նրան (Եփեսացիս 5։1, 2)։
5. Ճի՞շտ է երկրպագելիս խոնարհվել պատկերների, նկարների կամ խորհրդանշանների առաջ կամ նրանց աղոթք ուղղել։ Ո՛չ (Ելից 20։4, 5)։ Եհովան ասում է, որ միմիայն իրեն պետք է երկրպագենք։ Նա ուրիշ ոչ մեկի կամ ոչնչի հետ իր փառքը չի կիսի։ Պատկերները չեն կարող օգնել մեզ (Սաղմոս 115։4–8; Եսայիա 42։8)։ 6. Ինչպե՞ս կարելի է Աստծուն ավելի լավ ճանաչել։ Միջոցներից մեկը նրա արարչագործությունները դիտելն ու դրանց շուրջ խորհրդածելն է՝ տեսնելու, թե ինչ են հուշում դրանք։ Աստծո արարչագործությունները խոսում են նրա հսկայական զորության և իմաստության մասին։ Նրա սերը երևում է իր բոլոր ստեղծագործություններում (Սաղմոս 19։1–6; Հռովմայեցիս 1։20)։ Աստծո մասին սովորելու մյուս միջոցը Աստվածաշնչի ուսումնասիրությունն է։ Աստվածաշնչում նա շատ ավելին է մեզ ասում իր ինչպիսի Աստված լինելու մասին։ Նա մեզ հայտնում է նաև, թե որն է իր նպատակը և թե ինչ սպասելիքներ ունի մեզանից (Ամովս 3։7; Բ Տիմոթէոս 3։16, 17)։ |
|
Հրատարակվել է 1996 թ.–ին |
|
Copyright © 2006 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania. All rights reserved. |
|