| Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից | Դաս 1 |
Որտեղի՞ց կարելի է Աստծո պահանջներն իմանալ |
|
| Ի՞նչ կարևոր տեղեկություն է պարունակում Աստվածաշունչը (1) | |
| Ո՞վ է Աստվածաշնչի հեղինակը (2) | |
| Ինչո՞ւ պետք է ուսումնասիրեք Աստվածաշունչը (3) | |
1. Աստվածաշունչը թանկարժեք նվեր է Աստծուց։ Այն նման է մի նամակի, որը երեխաները ստանում են սիրառատ հորից։ Այն հայտնում է ճշմարտությունն Աստծո մասին՝ ով է նա, և որոնք են նրա չափանիշները։ Բացատրում է, թե ինչպես կարելի է հաղթահարել դժվարությունները և ինչպես հասնել իսկական երջանկության։ Միմիայն Աստվածաշնչից կարող ենք իմանալ, թե ինչ է հարկավոր անել Աստծուն հաճեցնելու համար (Սաղմոս 1։1–3; Եսայիա 48։17, 18)։
2. Աստվածաշունչն արձանագրել են մոտ 40 անհատներ 1 600 տարիների ընթացքում՝ սկսած մ.թ.ա. 1513 թ.–ից։ Այն բաղկացած է 66 փոքր գրքերից։ Աստվածաշունչը գրողները ներշնչված են եղել Աստծո կողմից։ Նրանք արձանագրել են ոչ թե իրենց սեփական մտքերը, այլ Աստծո։ Հետևաբար, Աստվածաշնչի հեղինակը երկրային արարած չէ, այլ երկնքի Աստվածն է (Բ Տիմոթէոս 3։16, 17; Բ Պետրոս 1։20, 21)։ 3. Աստված հոգ է տարել, որ Աստվածաշունչը ճշգրտորեն կրկնօրինակվի ու պահպանվի։ Տպաքանակով այն գերազանցում է ցանկացած գրքի տպաքանակը։ Թերևս բոլորին դուր չգա այն, որ դուք Աստվածաշունչ եք ուսումնասիրում, սակայն նահանջել պետք չէ։ Ձեր հավերժական ապագան կախված է Աստծո մասին գիտելիքներ ձեռք բերելուց ու, չնայած ցանկացած հակառակության, նրա կամքը կատարելուց (Մատթէոս 5։10–12; Յովհաննէս 17։3)։ |
Հրատարակվել է 1996 թ.–ին |
|
Copyright © 2006 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania. All rights reserved. |
|