Եհովայի վկաներ. «Դիտարան» ընկերության պաշտոնական Web–հանգույց

Գլխավոր էջ Beliefs Future Medical Topics Contact Us Publications Languages

Եհովայի վկաներ. ովքե՞ր են, ինչի՞ն են հավատում

Նախորդ էջՀաջորդ էջ

Նրանց համաշխարհային կազմակերպությունը և գործունեությունը



ՔԱՐՈԶՉԱԿԱՆ գործունեությունն անց է կացվում ավելի քան 230 երկրներում և ղեկավարվում է որոշակի կազմակերպչական կառույցի միջոցով։ Ողջ կազմակերպության գործունեությունը կոորդինացնում է Կառավարիչ մարմինը, որը գործում է Բրուքլինում (Նյու Յորք) գտնվող համաշխարհային գլխավոր վարչությունում։ Կառավարիչ մարմինը ամեն տարի ներկայացուցիչներ է ուղարկում աշխարհի տարբեր մասեր՝ մասնաճյուղերի ներկայացուցիչների հետ զանազան բնույթի հարցերի շուրջ խորհրդակցելու նպատակով։ Յուրաքանչյուր մասնաճյուղ ունի կոմիտե, որի կազմում կարող են մտնել երեքից մինչև յոթ անդամներ, և որը ղեկավարում է տվյալ մասնաճյուղի իրավասության տակ գտնվող երկրներում ընթացող գործունեությունը։ Որոշ մասնաճյուղեր ունեն տպարաններ, որոնց մի մասը սարքավորված է արագընթաց ռոտացիոն մեքենաներով։ Այն երկիրը կամ տարածքը, որին սպասարկում է մասնաճյուղերից մեկը, բաժանված է մարզերի, իսկ վերջիններս՝ շրջանների։ Շրջանն ընդգրկում է մոտավորապես քսան ժողով։ Մարզային վերակացուն հերթով այցելում է իր մարզին պատկանող շրջանները։ Յուրաքանչյուր շրջանի համար տարեկան կազմակերպվում է երկու համաժողով։ Բացի այդ, տարին երկու անգամ շրջանային վերակացուն է այցելում իր շրջանի մեջ մտնող բոլոր ժողովները։ Նա օգնություն է ցույց տալիս տեղի Վկաներին՝ խորհուրդներ տալով, թե ինչպես կարելի է կազմակերպել քարոզչական ծառայությունը տվյալ ժողովին հատկացված տարածքում։

Տեղի ժողովն իր Թագավորության սրահով այն կենտրոնն է, որտեղից տարածվում է բարի լուրը ձեր շրջակայքում։ Ժողովին հատկացված տարածքները բաժանված են համեմատաբար փոքր տարածքների։ Վերջիններս իրենց հերթին տրվում են առանձին Վկաների, որոնք եռանդորեն այցելում են իրենց հատկացված տարածքի բոլոր տները՝ մարդկանց հետ զրուցելու նպատակով։ Ժողովները սովորաբար բաղկացած են լինում մինչև 200 Վկայից և ունեն տարբեր պարտականություններ կատարելու համար նշանակված երեցներ։ Եհովայի վկաների կազմակերպության մեջ բարի լուրի յուրաքանչյուր քարոզիչ իր ուրույն տեղն ունի։ Նրանցից ամեն մեկը՝ անկախ այն բանից, թե որտեղ է ծառայում՝ գլխավոր վարչությունում, մասնաճյուղերից, թե ժողովներից որևէ մեկում, անձամբ մասնակցում է քարոզչությանը՝ Աստծո Թագավորության մասին պատմելով ուրիշներին։

Քարոզչական գործունեության վերաբերյալ հաշվետվությունները ուղարկվում են գլխավոր վարչություն, ինչի հիման վրա էլ տարեկան հաշվետվություն է կազմվում, և լույս է տեսնում «Տարեգիրքը»։ Բացի դրանից, այդ տվյալները աղյուսակի ձևով ամեն տարի տպագրվում են նաև «Դիտարան» պարբերագրի հունվարի 1–ի համարում։ Հիշատակված երկու հրատարակություններում էլ մանրամասնորեն ներկայացվում է, թե ինչ հաջողությունների են հասել Եհովայի վկաները Եհովայի, ինչպես նաև Հիսուս Քրիստոսի գլխավորության ներքո գտնվող Թագավորության մասին իրենց քարոզչությամբ։ Վերջին տարիներին Հիսուսի մահվան Հիշատակի երեկոյին ամբողջ աշխարհում ներկա են լինում շուրջ 14 միլիոն Վկաներ և հետաքրքրվող անհատներ։ Ամեն տարի Եհովայի վկաները ավելի քան միլիարդ ժամ են հատկացնում բարի լուրը քարոզելուն, և ավելի քան 300000 նոր անհատներ են մկրտվում։ Իսկ աստվածաշնչային հրատարակությունների թիվը, որ տարածում են նրանք, հասնում է հարյուրավոր միլիոնների։

Հրատարակվել է 2002 թ.–ին

Գլխավոր էջՎերևՆախորդ էջՀաջորդ էջ

Copyright © 2006 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania. All rights reserved.