Եհովայի վկաներ. «Դիտարան» ընկերության պաշտոնական Web–հանգույց

Գլխավոր էջ Beliefs Future Medical Topics Contact Us Publications Languages

Եհովայի վկաներ. ովքե՞ր են, ինչի՞ն են հավատում

Նախորդ էջՀաջորդ էջ

Ի՞նչ հավատ են դավանում

ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ հավատում են Ամենակարող Աստծուն՝ Եհովային՝ երկնքի և երկրի Արարչին։ Մեզ շրջապատող Տիեզերքում զարմանալիորեն բարդ կառուցվածք ունեցող հրաշալիքների գոյությունն արդեն իսկ վկայում է այն, որ այդ ամենի հեղինակը գերագույն բանականություն ունեցող ու հզոր մի անձ է՝ Արարիչը։ Ինչպես որ մարդու ձեռքի գործերն են արտացոլում նրա հատկությունները, այնպես էլ Եհովա Աստծո ստեղծագործություններն են խոսում իր հատկությունների մասին։ Աստվածաշունչն ասում է, որ «աշխարհի ստեղծումից ի վեր Աստծու աներևույթ հատկանիշները, այսինքն՝ նրա մշտնջենավոր զորությունն ու աստվածությունը իմացվում և տեսնվում են ստեղծագործության միջոցով»։ Նաև «երկինքները պատմում են Աստուծոյ փառքը»՝ անձայն, առանց խոսքի (Հռովմայեցիս 1։20, ԱՆԹ; Սաղմոս 19։1–4)։

ԵՐԿՐԱԳՈՒՆԴԸ... Եհովայի կողմից ստեղծված... մարդու խնամքին հանձնված... հավիտյան բնակեցված...

Մարդիկ, օրինակ, կավե ամաններ, հեռուստացույցներ կամ համակարգիչներ չեն ստեղծում առանց նպատակի։ Իսկ անհամեմատ որքա՜ն ավելի սքանչելի է Երկիր մոլորակն իր բուսական ու կենդանական աշխարհով։ Մարդու մարմնի կառուցվածքն իր հազար միլիարդավոր բջիջներով վեր է մեր հասկացողությունից. միայն ուղեղն արդեն, որի օգնությամբ մենք մտածում ենք, մի աներևակայելի հրաշք է։ Եթե մարդն իր աննշան հայտնագործություններն անելիս որոշակի նպատակներ է հետապնդում, ապա, ինչ խոսք, Եհովա Աստված նույնպես նպատակ է ունեցել իր վեհասքանչ ստեղծագործություններն արարելիս։ Դա է հաստատում Առակաց 16։4 խոսքը. «Տէրն ստեղծել է ամենը իր նշանակութեան համար»։


Եհովա Աստված երկրագունդը որոշակի նպատակով է ստեղծել. այդ մասին են վկայում մարդկային առաջին զույգին ուղղված նրա խոսքերը. «Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը.... իշխեցէք ծովի ձկների, եւ երկնքի թռչունների վերայ, եւ երկրի վերայ սողացող բոլոր կենդանիների վերայ» (Ծննդոց 1։28)։ Իրենց անհնազանդության պատճառով այդ զույգին չհաջողվեց երկիրը լցնել մարդկային արդար ընտանիքներով, որոնք սիրով հոգ պիտի տանեին երկրին՝ նրա բուսական ու կենդանական աշխարհին։ Սակայն նրանց կրած անհաջողությունը չձախողեց Եհովայի նպատակը։ Հազարամյակներ անց այսպիսի խոսքեր գրվեցին. «Եհովան.... որ կազմեց երկիրը.... նորան չ’ստեղծեց դարտակ [«զուր տեղը» ԷԹ], այլ բնակուելու համար ստեղծեց նորան»։ Երկիրը չի ոչնչացվելու, ընդհակառակը, «երկիրը յաւիտեան կանգնած կայ» (Եսայիա 45։18; Ժողովող 1։4)։ Երկրի վերաբերյալ Եհովայի ունեցած նպատակն անպայման կիրագործվի, քանի որ ինքը Եհովան է մեզ հավաստիացնում. «Իմ խորհուրդը պիտի հաստատուի, եւ անում եմ իմ բոլոր ուզածը» (Եսայիա 46։10)։

Ուստի, Եհովայի վկաները հավատում են, որ երկրագունդը հավիտյան կանգուն է մնալու, և մարդիկ՝ լինեն ներկայումս ապրողները, թե արդեն մահացածները, կարող են հավիտյան ապրել երկրի վրա, եթե քայլեն երկիրը վերափոխելու ու բնակեցնելու Եհովայի նպատակին համընթաց։ Բոլոր մարդիկ անկատարություն են ժառանգել Ադամից ու Եվայից, և դա է պատճառը, որ նրանք մեղանչում են (Հռովմայեցիս 5։12)։ Աստվածաշունչն ասում է. «Մեղքի վարձքը մահն է»։ «Կենդանիները գիտեն որ մեռնելու են, բայց մեռելները մի բան չ’գիտեն»։ «Այն անձը, որ մեղանչում է, նա պիտի մեռնէ» (Հռովմայեցիս 6։23; Ժողովող 9։5; Եզեկիէլ 18։4, 20)։ Այդ դեպքում, մարդիկ ինչպե՞ս կարող են երկրային բարիքները վայելելու համար նորից ապրել. միմիայն Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության միջոցով, քանզի նա ասել է. «Ես եմ յարութիւնը եւ կեանքը. ինձ հաւատացողը թէեւ մեռնի էլ, կ’ապրի»։ «Ամենքը՝ որ գերեզմաններումն են, նորա ձայնը կը լսեն.... եւ դուրս կ’գան» (Յովհաննէս 5։28, 29; 11։25; Մատթէոս 20։28)։

Ինչպե՞ս պետք է դա տեղի ունենա։ Պատասխանը գտնվում է «արքայութեան աւետարանում», որ Հիսուսը սկսել էր ծանուցանել իր՝ երկրի վրա ապրած ժամանակ (Մատթէոս 4։17–23)։ Այսօր Եհովայի վկաները առանձնահատուկ կերպով են ավետում այդ բարի լուրը։

ԻՆՉԻՆ ԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ

Համոզմունքները Փաստարկներ Աստվածաշնչից
Աստվածաշունչն Աստծո Խոսքն է և ճշմարտություն Բ Տիմոթ. 3։16, 17; Բ Պետ. 1։20, 21; Յովհ. 17։17
Աստվածաշունչն ավելի վստահելի է, քան մարդկային ավանդույթները Մատթ. 15։3; Կող. 2։8
Աստծո անունը Եհովա է Սաղ. 83։18; Ես. 26։4; 42։8; Ել. 6։3
Քրիստոսն Աստծո Որդին է և նրան ստորադաս է Մատթ. 3։17; Յովհ. 8։42; 14։28; 20։17; Ա Կորնթ. 11։3; 15։28
Քրիստոսն Աստծո ստեղծագործություններից առաջինն է Կող. 1։15; Յայտն. 3։14
Քրիստոսը մահացել է ոչ թե խաչի, այլ ցցի վրա Գաղ. 3։13; Գործք 5։30
Քրիստոսի մարդկային կյանքը որպես փրկանք է տրվել հօգուտ հնազանդ մարդկանց Մատթ. 20։28; Ա Տիմոթ. 2։5, 6; Ա Պետ. 2։24
Քրիստոսի մեկ անգամ մատուցած զոհը բավարար էր Հռովմ. 6։10; Եբր. 9։25–28
Քրիստոսը հարություն է առել մեռելներից՝ որպես անմահ ոգեղեն էակ Ա Պետ. 3։18; Հռովմ. 6։9; Յայտն. 1։17, 18
Քրիստոսի ներկայությունը ոգով է Յովհ. 14։19; Մատթ. 24։3; Բ Կորնթ. 5։16; Սաղ. 110։1, 2
Մենք ապրում ենք «վերջին ժամանակներում» Մատթ. 24։3–14; Բ Տիմոթ. 3։1–5; Ղուկ. 17։26–30
Քրիստոսի Թագավորությունը երկրի վրա բնորոշվելու է արդարությամբ ու խաղաղությամբ Ես. 9։6, 7; 11։1–5; Դան. 7։13, 14; Մատթ. 6։10
Թագավորությունը կյանքի կատարյալ պայմաններ է ստեղծելու երկրի վրա Սաղ. 72։1–4; Յայտն. 7։9, 10, 13–17; 21։3, 4
Երկրագունդը երբեք չի կործանվելու և ամայանալու Ժող. 1։4; Ես. 45։18; Սաղ. 78։69
Աստված ոչնչացնելու է իրերի ներկա համակարգը Արմագեդոն պատերազմում Յայտն. 16։14, 16; Սոփ. 3։8; Դան. 2։44; Ես. 34։2; 55։10, 11
Ամբարիշտները ընդմիշտ բնաջինջ են լինելու Մատթ. 25։41–46; Բ Թեսաղ. 1։6–9
Աստծո հավանությունն ունեցող մարդիկ հավիտենական կյանք են ստանալու Յովհ. 3։16; 10։27, 28; 17։3; Մարկ. 10։29, 30
Դեպի կյանք տանող միայն մեկ ճանապարհ կա Մատթ. 7։13, 14; Եփես. 4։4, 5
Մարդիկ մահանում են Ադամի գործած մեղքի պատճառով Հռովմ. 5։12; 6։23
Մահով դադարում է հոգու գոյությունը Եզեկ. 18։4; Ժող. 9։10; Սաղ. 6։5; 146։4; Յովհ. 11։11–14
Դժոխքը մարդկության ընդհանուր գերեզմանն է Յոբ 7։9 (ծան ); 14։13; Գործք 2։31 (ծան); Յայտն. 20։13, 14
Մահացածների համար կա հարության հույս Ա Կորնթ. 15։20–22; Յովհ. 5։28, 29; 11։25, 26
Ադամական մահն այլևս չի լինի Ա Կորնթ. 15։26, 54; Յայտն. 21։4; Ես. 25։8
Միայն 144000 հոգուց բաղկացած «փոքրիկ հօտն» է գնում երկինք՝ Հիսուսի հետ իշխելու Ղուկ. 12։32; Յայտն. 14։1, 3; Ա Կորնթ. 15։40–53; Յայտն. 5։9, 10
144000–ը վերստին ծնված են՝ որպես Աստծո ոգեղեն որդիներ Ա Պետ. 1։23; Յովհ. 3։3; Յայտն. 7։3, 4
Նոր ուխտը կնքված է հոգևոր Իսրայելի հետ Երեմ. 31։31; Եբր. 8։10–13
Քրիստոնեական ժողովի հիմքը Քրիստոսն է Եփես. 2։20; Ես. 28։16; Մատթ. 21։42
Աղոթել հարկավոր է միայն Եհովային՝ Քրիստոսի միջոցով Յովհ. 14։6, 13, 14; Ա Տիմոթ. 2։5
Երկրպագության մեջ չի կարելի պատկերներ օգտագործել Ել. 20։4, 5; Ղեւտ. 26։1; Ա Կորնթ. 10։14; Սաղ. 115։4–8
Հարկավոր է հեռու մնալ ոգեհարցությունից Բ Օրին. 18։10–12; Գաղ. 5։19–21; Ղեւտ. 19։31
Սատանան այս աշխարհի աներևույթ իշխանն է Ա Յովհ. 5։19; Բ Կորնթ. 4։4; Յովհ. 12։31
Քրիստոնյան չպետք է մասնակցի միջդավանության Բ Կորնթ. 6։14–17; 11։13–15; Գաղ. 5։9; Բ Օրին. 7։1–5
Քրիստոնյան պետք է զատված մնա աշխարհից Յակ. 4։4; Ա Յովհ. 2։15; Յովհ. 15։19; 17։16
Հարկավոր է հնազանդվել այն օրենքներին, որոնք չեն հակասում Աստծո օրենքներին Մատթ. 22։20, 21; Ա Պետ. 2։12; 4։15
Բերանով կամ երակի միջոցով արյուն ընդունելը Աստծո օրենքի խախտում է Ծննդ. 9։3, 4; Ղեւտ. 17։14; Գործք 15։28, 29
Պետք է հնազանդվել Աստվածաշնչի բարոյական օրենքներին Ա Կորնթ. 6։9, 10; Եբր. 13։4; Ա Տիմոթ. 3։2; Առակ. 5։1–23
Շաբաթ պահելը վերաբերում էր միայն հրեաներին և վերացվեց Մովսիսական օրենքի հետ միասին Բ Օրին. 5։15; Ել. 31։13; Հռովմ. 10։4; Գաղ. 4։9, 10; Կող. 2։16, 17
Հոգևորական դասի գոյությունն ու նրանց կողմից հատուկ տիտղոսների գործածումը հակասում է Սուրբ Գրություններին Մատթ. 23։8–12; 20։25–27; Յոբ 32։21, 22
Մարդը ստեղծվել է և ոչ թե աստիճանաբար զարգացել բարեշրջության միջոցով Ես. 45։12; Ծննդ. 1։27; Մատթ. 19։4
Քրիստոսն օրինակ է թողել, որին պետք է հետևել Աստծուն ծառայելիս Ա Պետ. 2։21; Եբր. 10։7; Յովհ. 4։34; 6։38
Ջրի մեջ ամբողջովին ընկղմվելով մկրտությունը Աստծուն նվիրվելու խորհրդանիշն է Մարկ. 1։9, 10; Յովհ. 3։23; Գործք 19։4, 5
Քրիստոնյաները սիրով քարոզում են Աստվածաշնչի ճշմարտությունը Հռովմ. 10։10; Եբր. 13։15; Ես. 43։10–12
 

Հրատարակվել է 2002 թ.–ին

Գլխավոր էջՎերևՆախորդ էջՀաջորդ էջ

Copyright © 2006 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania. All rights reserved.